00:47  ,  20 փետրվարի, 2014

Սոչի-2014. 15-ամյա Լիպնիցկայան 5-րդն է կարճ ծրագրից հետո

Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարի կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը կորեացի Կիմ Յու-Նան է, ով հավաքել է 74.92 միավոր:

Ռուսաստանը ներկայացնող Ադելինա Սոտնիկովան 74.64 միավորով երկրորդն է, իսկ իտալուհի Կարոլինա Կոստերը եզրափակում է եռյակը՝ 74.12 միավոր: Ռուսաստանի հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն հռչակված եւ թիմային մրցումներում արտակարգ ելույթով հանդես եկած 15-ամյա Յուլիա Լիպնիցկայան գրանցել է 5-րդ արդյունքը: Հաղթողի անունը հայտնի կդառնա փետրվարի 20-ին:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Գեղասահք, մենասահք, կանայք, կարծ ծրագիր

1. Կիմ Յու-Նա (Հարավային Կորեա)՝ 74.92 միավոր

2. Ադելինա Սոտնիկովա (Ռուսաստան)՝ 74.64

3. Կարոլինա Կոստեր (Իտալիա)՝ 74.12

4. Գրոյսի Գոլդ (ԱՄՆ)՝ 68.63

5. Յուլիա Լիպնիցկայա (Ռուսաստան)՝ 65.23

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում