17:40  ,  19 փետրվարի, 2014

Սոչի-2014. Դահուկավազորդները ոսկե մեդալ պարգեւեցին Ֆինլանդիային

Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Ֆինլանդիայի առաջին ոսկե մեդալը նվաճեցին դահուկավազորդներ Իյվո Նիսկանենը եւ Սամի Յաուհոյարվին, ովքեր հաղթեցին թիմային սպրինտի մրցումներում:

Մաքսիմ Վիլեգժանինն ու Նիկիտա Կրյուկովն արծաթե մեդալ պարգեւեցին ռուսներին, իսկ Էմիլ Յոնսոն - Թեոդոր Պետերսեն շվեդական զույգը դարձավ բրոնզե մեդալակիր:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Դահուկավազք, թիմային սպրինտ, տղամարդիկ
 

1. Ֆինլանդիա (Իյվո Նիսկանեն, Սամի Յաուհոյարվի)՝ 23.14,89
2. Ռուսաստան (Մաքսիմ Վիլեգժանին, Նիկիտա Կրյուկով)՝ 23.15,86
3. Շվեդիա (Էմիլ Յոնսոն, Թեոդոր Պետերսեն)՝ 23.30,01

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում