16:19  ,  19 փետրվարի, 2014

Սոչի-2014. Սկանդինավներն անգերազանցելի էին դահուկավազքում

Նորվեգիան ուժեղագույնն էր Սոչիում շարունակվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի դակուվազքի թիմային սպրինտի մրցումներում։ Նորվեգացիների արդյունքն է 16:04.05։

Ֆինները երկրորդն էին, իսկ բրոնզը բաժին հասավ շվեդներին։ Այս տիտղոսը 8-րդն էր Նորվեգիայի համար, ինչի շնորհիվ նրանք մեդալային հաշվարկում շրջանցեցին առաջատար Գերմանիային։

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Դահուկավազք, թիմային սպրինտ, կանայք

1. Մարիտ Բյորգեն, Ինքվլիդ Ֆլուգստադ Էստբերգ (Նորվեգիա)՝ 16:04.05 

2. Կերտու Նիսկանեն, Այնո-Կայսա Սաարինեն (Ֆինլանդիա)՝ 16:13.14

3. Իդա Ինգեմարստոդեր, Ստինա Նիլսոն (Շվեդիա)՝ 16:23.82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում