15:39  ,  19 փետրվարի, 2014

Սոչի-2014. Շվեյցարիայի եւ Ռուսաստանի հերթական ոսկե մեդալները

Շվեյցարացի Պատրիցիա Կումերը Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում նվաճեց սնոուբորդի ոսկե մեդալը։ Նա զուգահեռ հսկա ոլորավայրէջքի մրցումների եզրափակիչում հաղթեց ճապոնուհի Տոմոկա Տակեուչիին։ Բրոնզը բաժին հասավ ռուսաստանցի Ալյոնա Զավարզինային։ 

Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկ Վայլդն ուժեղագույնն էր զուգահեռ հսկա ոլորավայրէջքի տղամարդկանց մրցումներում։ Արծաթե մեդալակիր դարձավ շվեյցարացի Նեւին Գալմարինին, իսկ բրոնզը բաժին հասավ սլովենացի Զան Կոսիրին։ Այս տիտղոսները 6-րդն էին Ռուսաստանի եւ Շվեյցարիայի համար։

Փետրվարի 19

Սոչի

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր 

Սնոուբորդ, զուգահեռ հսկա ոլորավայրէջք, կանայք

1. Պատրիցիա Կումեր (Շվեյցարիա)՝ 0.30

2. Տոմոկա Տակեուչի (Ճապոնիա)՝ 7.32

3. Ալյոնա Զավարզինա (Ռուսաստան)՝ 7.42

Սնոուբորդ, զուգահեռ հսկա ոլորավայրէջք, տղամարդիկ

1. Վիկ Վայլդ (Ռուսաստան)՝ 0.54

2. Նեւին Գալմարինի (Շվեյցարիա)՝ 2.14

3. Զան Կոսիր (Սլովենիա)՝ 2.98

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում