10:05  ,  19 փետրվարի, 2014

Սոչի-2014. Օրվա ծրագիր՝ 8 տիտղոս

Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 19-ին կխաղարկվի մեդալների 8 հավաքածու։ Տիտղոսներ կվիճարկվեն սնոուբորդում, լեռնադահուկային սպորտում, դահուկավազքում, չմշկավազքում, բիատլոնում եւ բոբսլեյում։ Մեդալային հաշվարկի առաջատարն է Գերմանիան, որն ունի 8 ոսկե մեդալ։ Նորվեգիան ունի 7 տիտղոս, իսկ Հոլանդիան՝ 6։

Հիշեցնենք, որ  լեռնադահուկի հսկա ոլորավայրէջքի մրցումներին կմասնակցի Հայաստանի ներկայացուցիչ Արման Սերեբրակյանը։

Փետրվարի 19

Սոչի

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Սնոուբորդ, զուգահեռ հսկա ոլորավայրէջք, կանայք՝ 14.31

Սնոուբորդ, զուգահեռ հսկա ոլորավայրէջք, տղամարդիկ՝ 14.35

Լեռնադահուկ, հսկա ոլորավայրէջք, տղամարդիկ՝ 14.30

(Արման Սերեբրակյան)

Դահուկավազք, թիմային սպրինտ, կանայք՝ 15։45

Դահուկավազք, թիմային սպրինտ, տղամարդիկ՝ 16.15

Չմշկավազք, 5000 մետր, կանայք՝ 17։30

Բիատլոն, 2х6 կմ կանայք + 2х7,5 կմ տղամարդիկ

Բոբսլեյ, զույգեր, կանայք՝ 21.25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում