16:55  ,  18 փետրվարի, 2014

Սոչի-2014. Նորվեգիան անգերազանցելի էր դահուկային երկամարտում

Նորվեգացիներն անգերազանցելի էին Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի դակուկային երկամարտի մրցումներում։

Դահուկացատկ + 10 կմ դահուկավազք մրցումներում Յորգեն Գրաաբակը նվաճեց ոսկե մեդալը, իսկ արծաթը բաժին հասավ Մագնուս Մոանին։ Բրոնզե մեդալակիր դարձավ գերմանացի Ֆաբիան Ռիսլեն։

Այս տիտղոսը 7-րդն էր Նորվեգիայի համար։ Նորվեգացիները մեդալային հաշվարկի առաջատար Գերմանիային զիջում են մեկ տիտղոսով։

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Դահուկային երկամարտ. դահուկացատկ + 10 կմ դահուկավազք 

1. Յորգեն Գրաաբակ (Նորվեգիա)՝ 23:27.5

2. Մագնուս Մոան (Նորվեգիա)՝ +0.6

3. Ֆաբիան Ռիսլե (Գերմանիա)՝ +1.6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում