Նորվեգացիներն անգերազանցելի էին Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի դակուկային երկամարտի մրցումներում։
Դահուկացատկ + 10 կմ դահուկավազք մրցումներում Յորգեն Գրաաբակը նվաճեց ոսկե մեդալը, իսկ արծաթը բաժին հասավ Մագնուս Մոանին։ Բրոնզե մեդալակիր դարձավ գերմանացի Ֆաբիան Ռիսլեն։
Այս տիտղոսը 7-րդն էր Նորվեգիայի համար։ Նորվեգացիները մեդալային հաշվարկի առաջատար Գերմանիային զիջում են մեկ տիտղոսով։
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Դահուկային երկամարտ. դահուկացատկ + 10 կմ դահուկավազք
1. Յորգեն Գրաաբակ (Նորվեգիա)՝ 23:27.5
2. Մագնուս Մոան (Նորվեգիա)՝ +0.6
3. Ֆաբիան Ռիսլե (Գերմանիա)՝ +1.6
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում