15:22  ,  18 փետրվարի, 2014

Twitter-ում ամենաշատ հիշատակվող մարզաձեւերը

Twitter-ում ամենաշատ հիշատակվող մարզաձեւերն են դարձել քյորլինգը, պարային զույգերը, գեղասահքը եւ սնոուբորդը, փոխանցում է Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի կայքը։

Տասնյակում են հայտնվել նաեւ բոբսլեյը եւ հոկեյը։ Բացի այդ, թվիթերյան օգտատերերը քննարկել են բիատլոնը, սահնակային սպորտը, լեռնադահուկային սպորտը եւ չմշկավազքը։

Ընդհանուր առմամբ, խաղերի 12 օրվա ընթացքում օգտատերերը կատարել են 22 միլիոն գրառում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում