14:22  ,  18 փետրվարի, 2014

Սոչի-2014. Սլովենիայի երկրորդ ոսկին

Սլովենացի լեռնադակուհորդ Տինա Մազեն դարձավ 22-րդ օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։ 30-ամյա սլովենուհին ուժեղագույնն էր հսկա ոլորավայրէջքի մրցումներում։ Նրա արդյունքն է 2.36,87։

Արծաթե մեդալը նվաճեց ավստրիացի Անա Ֆենինգերը, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ գերմանուհի Վիկտորիա Ռեբենսբուրգը։ Այս տիտղոսը երկրորդն էր Սլովենիայի համար։

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Լեռնադահուկային սպորտ, կանայք, հսկա ոլորավայրէջք

1. Տինա Մազե (Սլովենիա)՝ 2։36.87

2. Անա Ֆենինգեր (Ավստրիա)՝ 0.07

3. Վիկտորիա Ռեբենսբուրգ (Գերմանիա)՝ 0.27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում