10:29  ,  17 փետրվարի, 2014

318 միավոր՝ NBA-ի բոլոր աստղերի խաղում

Նոր Օռլեանում ավարտվեց Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) բոլոր աստղերի 63-րդ հանդիպումը։ Արեւլքի հավաքականը 163։155 հաշվով հաղթեց Արեւմուտքին։ Հանդիպումը, որում երկու թիմերը հավաքեցին 318 միավոր, դարձավ ամենաարդյունավետն ասոցիացիայի պատմության մեջ։

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստներ ճանաչվեցին Արեւմուտքի հարձակվողներ Քեւին Դյուրանտը եւ Բլեյկ Գրիֆինը՝ հավաքելով 38-ական միավոր։ Արեւելքի կազմում ամենաարդյունավետն էր խաղարկող Կայրի Իրվինգը, ով վաստակեց 31 միավոր եւ կատարեց 14 արդյունավետ փոխանցում։

NBA, բոլոր աստղերի հանդիպում

Արեւելք – Արեւմուտք՝ 163:155 (42:44, 34:45, 47:37, 40:29)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով