10:29 17 փետրվարի, 2014Նոր Օռլեանում ավարտվեց Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) բոլոր աստղերի 63-րդ հանդիպումը։ Արեւլքի հավաքականը 163։155 հաշվով հաղթեց Արեւմուտքին։ Հանդիպումը, որում երկու թիմերը հավաքեցին 318 միավոր, դարձավ ամենաարդյունավետն ասոցիացիայի պատմության մեջ։
Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստներ ճանաչվեցին Արեւմուտքի հարձակվողներ Քեւին Դյուրանտը եւ Բլեյկ Գրիֆինը՝ հավաքելով 38-ական միավոր։ Արեւելքի կազմում ամենաարդյունավետն էր խաղարկող Կայրի Իրվինգը, ով վաստակեց 31 միավոր եւ կատարեց 14 արդյունավետ փոխանցում։
NBA, բոլոր աստղերի հանդիպում
Արեւելք – Արեւմուտք՝ 163:155 (42:44, 34:45, 47:37, 40:29)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.