09:18  ,  17 փետրվարի, 2014

Վենգեր. Շատ կարեւոր էր հաղթել «Լիվերպուլին»

Մեզ համար շատ կարեւոր էր հաղթել «Լիվերպուլին», հատկապես՝ նախորդ շաբաթվա անհաջողությունից հետո։ Երկու լավ թիմերի հանդիպում էր, ասել է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը՝ մեկնաբանելով Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ դուրս գալը։

«Լիվերպուլը» հնարավորություններ ուներ, սակայն երբ հաշիվը դարձավ 2։0, մրցակիցը ստիպված էր բոլոր ուժերը նետել առաջ՝ դրական արդյունքի հասնելու համար։ Մեզ հաջողվեց կենտրոնանալ պաշտպանության վրա եւ պահել անհրաժեշտ արդյունքը»,- 64-ամյա ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է «Արսենալի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում լոնդոնցիները 2։1 հաշվով հաղթել են «Լիվերպուլին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով