21:53  ,  16 փետրվարի, 2014

«Արսենալի» ռեւանշը «Լիվերպուլի» նկատմամբ

Լոնդոնի «Արսենալը» «Լիվերպուլին» դուրս թողեց ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկությունից՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ:

5-րդ շրջանում Արսեն Վենգերի թիմը Լոնդոնում 2:1 հաշվով հաղթեց Անգլիայի 18-ակի չեմպիոնին: Դաշտի տերերից աչքի ընկան անգլիացի Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլենը եւ գերմանացի Լուկաս Պոդոլսկին, իսկ «Լիվերպուլի» ավագ Ստիվեն Ջերարդի խփած գոլը ոչնչով չօգնեց հյուրերին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Լիվերպուլը» Պրեմյեր լիգայի 25-րդ տուրում 5:1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել «Արսենալի» նկատմամբ:

Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակիչում «Արսենալը» կհանդիպի լիվերպուլյան «Էվերտոնին», որը պայքարից դուրս թողեց ուելսյան «Սուոնսիին»՝ 3:1:

Անգլիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ 

«Արսենալ» – «Լիվերպուլ»՝ 2:1

Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլեն, 16, Լուկաս Պոդոլսկի, 47 – Ստիվեն Ջերարդ, 59 (11մ.)

«Էվերտոն» – «Սուոնսի»՝ 3:1

Լասինա Տրաորե, 5, Ստիտվեն Նեյսմիթ, 65, Լեյթոն Բեյնս, 73 (11մ.) – Ջոնաթան Դե Գուզման, 16

«Շեֆիլդ Յունայթեդ»» – «Նոթինգհեմ Ֆորեստ»՝ 3:1

Կոնոր Կոդի, 60, Կրիս Պորտեր, 90 (11մ.), 90+3 – Ջեյմի Պետերսոն, 28

1/4 եզրափակիչ  

«Արսենալ» – «Էվերտոն»

«Բրայթոն էնդ Հոուվ»/«Հալ Սիթի» – «Սանդերլենդ»

«Շեֆիլդ Յունայթեդ» – «Շեֆիլդ Ուենսդեյ»/«Չարլթոն»

«Մանչեսթեր Սիթի» – «Ուիգան»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով