Ավարտվեց Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի խմբային փուլի մրցաշարը, ինչից հետո հայտնի դարձան քառորդ եզրափակիչի մասնակիցներն ու փլեյ-օֆֆի զույգերը:
Աշխարհի գործող չեմպիոն Շվեդիայի հավաքականը Ֆինլանդիայի, ԱՄՆ-ի եւ օլիմպիական չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Կանադայի թիմերի հետ նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր, իսկ ռուսները, սլովենացիները, ավստրիացիները, նորվեգացիները, շվեյցարացիները, լատվիացիները, չեխերը եւ սլովակները կպայքարեն մյուս 4 ուղեգրերի համար:
Փլեյ-օֆֆի խաղերը տեղի կունենա փետրվարի 18-ին:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Հոկեյ, տղամարդիկ, փլեյ-օֆֆ
Սլովենիա – Ավստրիա (հաղթողը 1/4 եզրափակիչում կխաղա Շվեդիայի հետ)
Ռուսաստան – Նորվեգիա (հաղթողը 1/4 եզրափակիչում կխաղա Ֆինլանդիայի հետ)
Շվեյցարիա – Լիտվա (հաղթողը 1/4 եզրափակիչում կխաղա Կանադայի հետ)
Չեխիա – Սլովակիա (հաղթողը 1/4 եզրափակիչում կխաղա ԱՄՆ-ի հետ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի