20:14  ,  16 փետրվարի, 2014

Սոչի-2014. Օրվա բոլոր մեդալակիրները

Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 16-ին վիճարկվեցին 4 չեմպիոնական տիտղոսներ:

Մեկական ոսկե մեդալ նվաճեցին Նորվեգիայի, Չեխիայի, Շվեդիայի եւ Հոլանդիայի մարզիները:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին պետք է կայանային նաեւ դահուկավազքի 15 կմ միաժամանակյա ընդհանուր մեկնարկի մրցումները, որոնք հետաձգվեցին մարախուղի պատճառով:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր, 9-րդ մեդալային օր

Լեռնադահուկ, գերհսկա ոլորավայէջք, տղամարդիկ

1. Կյետիլ Յանսրուդ (Նորվեգիա)՝ 1.18,14.
2. Էնդրյու Ուայբրեհտ (ԱՄՆ)՝ +0,30.
3. Բոդե Միլեր (ԱՄՆ) եւ Յան Հուդեկ (Կանադա)՝ +0,53.

Սնոուբորդ-կրոս, կանայք 

1. Եվա Սամկովա (Չեխիա)
2. Դոմինիկա Մալտո (Կանադա)
3. Հլոե Տրեսպյոշ (Ֆրանսիա)

Դահուկային փոխանցավազք, 4 անգամ 5 կմ, տղամարդիկ

1. Շվեդիա՝ 1:28:42.0
2. Ռուսաստան՝ +27.3 
3. Ֆրանսիա՝ +31.9

Չմշկավազք, 1500 մետր, կանայք 

1. Յորին Տեր Մորս (Հոլանդիա)՝ 1.53,51
2. Իրեն Վյուստ (Հոլանդիա)՝ +0.58
3. Լոտե վան Բեկ (Հոլանդիա)՝ +1.03

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում