Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր տնօրեն Մարկ Ֆելին բացատրել է, թե ինչու է ՄՕԿ-ը Չելյաբինսկի շրջանի ղեկավարներին արգելել փետրվարի 15-ին Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում չեմպիոն հռչակված մարզիկներին հանձնել հատուկ մեդալներ՝ 2013-ի փետրվարի 15-ին Ուրալում ընկած երկնաքարի կտորներով:
«Գիտենք, որ այդ շրջանի բնակչությունը ցանկանում էր լրացուցիչ նվեր մատուցել փետրվարի 15-ին մեդալ նվաճած մարզիկներին: Մենք որոշեցինք, որ իմաստ չունի անել դա Օլիմպիական խաղերի ժամանակ: Մարզիկները կստանան միայն Օլիմպիական կոմիտեի մեդալները: Պարգեւատրման արարողության ժամանակ լրացուցիչ նվերներ չեն լինի»,- Մարկ Ֆելիի խոսքը մեջբերում է «Голос Америки»-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի