00:12  ,  16 փետրվարի, 2014

Սոչի-2014. Մեդալային հաշվարկ (ֆոտո)

Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 15-ին վիճարկված 7 չեմպիոնական տիտղոսներից հետո ընդհանուր հաշվարկի առաջատարի դիրքը պահպանեցին գերմանացիները: Գերմանիայի ներկայացուցիչները նվաճել են 7 ոսկե, 3 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:

Երկրորդ տեղում 5 ոսկե, մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալի արժանացած շվեյցարացիներն են, իսկ ամենաշատ մեդալ նվաճած ռուսները 4 ոսկով եզրափակում են լավագույն եռյակը:

Սոչիի Օլիմպիական խաղերում մեդալի արժանացել են 26 երկրներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում