12:25  ,  15 փետրվարի, 2014

Սոչի-2014. Ավստրիան նվաճեց ոսկին եւ բրոնզը լեռնադահուկային սպորտում

Ավստրիացի լեռնադահուկորդ Անա Ֆենինգերը նվաճեց 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ոսկե մեդալը։ Ֆինգերն ուժեղագույնն էր լեռնադահուկի հսկա ոլորավայրէջքի մրցումներում։ Նրա արդյունքն է 1.25,52։

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, գերմանուհի Մարիա Ֆեֆլ-Ռիշը նվաճեց արծաթե մեդալը, իսկ բրոնզը բաժին հասավ ավստրիացի Նիկոլ Հոսպին։ Այս տիտղոսը երկրորդն էր ավստրիացիների համար։

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Լեռնադահուկ, հսկա ոլորավայրէջք, կանայք

1. Անա Ֆենինգեր (Ավստրիա)՝ 1.25,52

2. Մարիա Ֆեֆլ-Ռիշ (Գերմանիա)՝ 1.26,07

3. Նիկոլ Հոսպ (Ավստրիա)՝ 1.26,18

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում