Լեռնադահուկային սպորտում Շվեյցարիայի ներկայացուցիչ Սանդրո Վիլետան դարձավ Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոն։
28-ամյա շվեյցարացին լավագույնն էր լեռնադակային սպորտի սուպերկոմբինացիայի մրցումներում։ Վիլետայի արդյունքն է 2։45.20։ Արծաթե մեդալակիր դարձավ խորվաթ Իվիցա Կոստելիչը, իսկ բրոնզը բաժին հասավ իտալացի Կրիստոֆ Իներհոֆերին։
Այս ոսկե մեդալի շնորհիվ Շվեյցարիան մեդալային հաշվարկում բարձրացավ երկրորդ տեղ՝ երկու մեդալ զիջելով առաջատար Գերմանիային (7)։
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Լեռնադահուկ, սուպերկոմբինացիա, տղամարդիկ
1. Սանդրո Վիլետա (Շվեյցարիա)՝ 2։45.20
2. Իվիցա Կոստելիչ (Խորվաթիա)՝ +0.34
3. Կրիստոֆ Իներհոֆեր (Իտալիա) +0.47
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:47 , 25 սեպտեմբերի 
20:34 , 25 սեպտեմբերի
19:37 , 25 սեպտեմբերի
19:12 , 25 սեպտեմբերի
18:47 , 25 սեպտեմբերի
17:08 , 25 սեպտեմբերի
16:34 , 25 սեպտեմբերի
16:05 , 25 սեպտեմբերի
15:03 , 25 սեպտեմբերի
14:08 , 25 սեպտեմբերի