12:35  ,  14 փետրվարի, 2014

Լեռնադահուկի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրն ավտովթարի է ենթարկվել

Գերմանացի լեռնադահուկորդ Ֆելիքս Նոյրոյտերն ավտովթարի է ենթարկվել՝ գտնվելով Մյունխենի օդանավակայանի ճանապարհին, փոխանցում է NTB-ն։

Աշխարհի արծաթե մեդալակիրը պետք է ուղեւորվեր Սոչի, որտեղ մտադիր էր մասնակցել 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերին։

Այժմ Նոյրոյտերը գտնվում է հիվանդանոցում, որտեղ անցնում է բուժզննում։ Հնարավոր է, որ մարզիկը պարանոցի վնասվածք է ստացել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում