20:14  ,  13 փետրվարի, 2014

Սոչի-2014. Ֆրանսիացի Մարտեն Ֆուրկադը՝ կրկնակի օլիմպիական չեմպիոն

Բիատլոնի աշխարհի 5-ակի չեմպիոն Մարտեն Ֆուրկադը Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում նվաճեց երկրորդ ոսկե մեդալը։

Ֆրանսիացին ուժեղագույնն էր անհատական մրցաշարի 20 կմ մրցավազքում։ 25-ամյա ֆրանսիացու արդյունքն է 49:31.7։ Գերմանացի Էրիկ Լեսերը նվաճեց արծաթե մեդալը, իսկ բրոնզը բաժին հասավ ռուսաստանցի Եվգենի Գարանիչեւին։

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Բիատլոն, անհատական, 20 կմ, տղամարդիկ

1. Մարտեն Ֆուրկադ (Ֆրանսիա)՝ 49:31.7

2. Էրիկ Լեսեր (Գերմանիա)՝ 49:43.9

3. Եվգենի Գարանիչեւ (Ռուսաստան)՝ 50:06.2   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում