12:30  ,  13 փետրվարի, 2014

Սոչի-2014. Ռուսները կողմնորոշվել են հոկեյի հավաքականի կազմի հարցում

Հոկեյի Ռուսաստանի հավաքականը հրապարակել է կազմը Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի համար: Փետրվարի 13-ին A խմբում ընդգրկված ռուսներն առաջին տուրում կմրցեն Սլովենիայի հավաքականի հետ:

Սոչիում հոկեյի տղամարդկանց մրցաշարը մեկնարկել է փետրվարի 12-ին: Աշխարհի գործող չեմպիոն Շվեդիայի հավաքականը 4:2 հաշվով հաղթել է չեխերին, իսկ լատվիացները նվազագույն հաշվով պարտվել են Շվեյցարիայի թիմին:

Հիշեցնենք, որ օլիմպիական չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Կանադայի հավաքականը, որն ընդգրկված է B խմբում եւ մեկնարկային տուրում կմրցի նորվեգացիների դեմ:

Ռուսաստանի հավաքականի կազմը.

Սեմյոն Վարլամով (Սերգեյ Բոբրովսկի)

Անդրեյ Մարկով - Վյաչեսլավ Վոյնով, Իլյա Կովալչուկ – Պավել Դացյուկ – Ալեքսանդր Ռադունով

Ալեքսեյ Եմելին – Եվգենի Մեդվեդեւ, Ալեքսանդր Օվեչկին– Եվգենի Մալկին – Ալեքսանդր Սյոմին

Ֆյոդոր Տյուտին – Իլյա Նիկուլին, Նիկոլայ Կուլյոմին – Արտյոմ Անիսիմով – Վլադիմիր Տարասենկո

Անտոն Բելով – Նիկիտա Նիկիտին, Ալեքսանդր Պոպով – Ալեքսեյ Տարաշչենկո - Վելերի Նիչուշկին:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Հոկեյ, տղամարդիկ, առաջին տուր

Փետրվարի 13
A խումբ

Ռուսաստան – Սլովենիա՝ 16:30
Սլովակիա – ԱՄՆ՝ 16:30

B խումբ

Ֆինլանդիա – Ավստրիա՝ 12:00
Կանադա – Նորվեգիա՝ 21:00

Փետրվարի 12
C խումբ

Չեխիա – Շվեդիա՝ 2:4 (0:2, 2:2, 0:0)
Լիտվա – Շվեյցարիա՝ 0:1 (0:0, 0:0, 0:1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում