10:15  ,  13 փետրվարի, 2014

Սոչի-2014. Օրվա ծրագիրը՝ 6 տիտղոս

Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 13-ին կվիճարկվեն մեդալների 6 հավաքածուներ: Պայքարի մեջ կմտնի նաեւ Հայաստանի միակ կին ներկայացուցիչ Կատյա Գալստյանը, ով ուժերը կփորձի դահուկավազքի կանանց դասական ոճում (10 կմ):

Փետրվարի 13-ին պայքարը կսկսեն նաեւ հոկեյի տղամարդկանց Ռուսաստանի եւ Կանադայի հավաքականները: Կանադացիները կսկսեն օլիմպիական չեմպիոնի տիտղոսի պաշտպանությունը:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր, 7-րդ օր 

Ֆրիսթայլ, սլոուփսաթայլ, տղամարդիկ՝ 13:30

Դահուկավազք, դասական, 10 կմ, կանայք՝ 14:00

Շորթ-տրեկ, 500 մ, կանայք՝ 16:05

Բիատլոն, անհատական, 20 կմ, տղամարդիկ՝ 18:00

Սահնակային սպորտ, թիմային մրցումներ՝ 20:85

Չմշկավազք, 1000 մ, կանայք՝ 18:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում