23:51  ,  12 փետրվարի, 2014

Սոչի-2014. Օրվա չեմպիոններն ու մեդալային հաշվարկը

Փետրվարի 12-ին Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում վիճարկվեց մեդալների 6 հավաքածու:

Մեդալային օրն ավելի հաջող ստացվեց երկու ոսկե մեդալ նվաճած գերմանացիների համար։ Շվեյցարիայի, Սլովենիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Հոլանդիայի ներկայացուցիչները նվաճեցին մեկական չեմպիոնական տիտղոս։

Հիշեցնենք, որ լեռնադահուկի կանանց արագընթաց վայրէջքի մրցումներում չեմպիոնները երկուսն էին։ Շվեյցարիան ներկայացնող Դոմինիկ Գիզին եւ սլովենացի Տինա Մազեն գրանցեցին նույն արդյունքը։

Մրցանակային օրվանից հետո մեդալի արժանացել են 22 երկրներ։ Մեդալների հաշվարկը գլխավորում է Գերմանիան, որն ունի 6 ոսկե մեդալ։ 4-ական տիտղոսներ ունեն Կանադան, Նորվեգիան եւ Հոլանդիան։ ԱՄՆ-ն երեք ոսկե մեդալով եզրափակում է լավագույն հնգյակը։

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Լեռնադահուկ, արագընթաց վայրէջք, կանայք

1. Դոմինիկ Գիզին (Շվեյցարիա) եւ Տինա Մազե (Սլովենիա) - 1.41,57 
3. Լարա Գուտ (Շվեյցարիա)՝+0,10

Գեղասահք, զույգեր, ազատ ծրագիր

1. Տատյանա Վոլոսոժար - Մաքսիմ Տրանկով (Ռուսաստան)՝ 236.86

2. Ֆյոդոր Կլիմով - Քսենիա Ստոլբովա (Ռուսաստան)՝ 218.68

3. Ալյոնա Սավչենկո - Ռոբին Շոլկովի (Գերմանիա)՝ 215.78

Սնոուբորդ, հաֆփայփ, կանայք

1. Քեյթլին Ֆարինգտոն (ԱՄՆ)՝ 91.75 միավոր

2. Տարա Բրայթ (Ավստրալիա)՝ 91.50

3. Կելի Կլարկ (ԱՄՆ)՝ 90.75

Սահնակային սպորտ, տղամարդիկ, երկտեղանի

1. Տոբիաս Վենդլ-Տոբիաս Արլտ (Գերմանիա)՝ 49.560

2. Անդրեաս Լինգեր-Վոլֆգանգ Լինգեր (Ավստրիա)՝ 49.770

3. Անդրիս Սիքսեր-Յուրիս Սիքսեր (Լատվիա)՝ 49.910

Չմշկավազք, տղամարդիկ, 1000 մ

1. Ստեֆան Գրոտհեյս (Հոլանդիա)՝ 1:08.39

2. Դենի Մորիսոն (Կանադա)՝ 1:08.43

3. Միխել Մյուլդեր (Հոլանդիա)՝ 1:08.74

Դահուկային երկամարտ՝ դահուկացատկ, միջին ոստնակ + դահուկավազք, 10 կմ

1. Էրիկ Ֆրենցել (Գերմանիա)՝ 23:50.2

2. Ակիտո Վատաբե (Ճապոնիա)՝ +4.2

3. Մագնուս Կրոգ (Նորվեգիա)՝ +8.1

 

 

 

 

 


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում