21:00  ,  12 փետրվարի, 2014

Սոչի-2014. Գերմանացիներն ուժեղագույնն էին սահնակային սպորտում

Գերմանական Տոբիաս Վենդլ - Տոբիաս Արլտ զույգը նվաճեց 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ոսկե մեդալը սահնակային սպորտի մրցումներում։

Գերմանացիներն ուժեղագույնն էին տղամարդկանց երկտեղանի սահնակների մրցավազքում։ Վենդլ-Արլտ զույգի արդյունքն է 49.560։ Արծաթե մեդալը նվաճեց ավստրիական Անդրեաս Լինգեր-Վոլֆգանգ Լինգեր զույգը, իսկ բրոնզը բաժին հասավ լատվիացիներ Անդրիս եւ Յուրիս Սիքսերներին։

Այս տիտղոսը 6-րդն էր Գերմանիայի համար:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Սահնակային սպորտ, տղամարդիկ, երկտեղանի

1. Տոբիաս Վենդլ-Տոբիաս Արլտ (Գերմանիա)՝ 49.560

2. Անդրեաս Լինգեր-Վոլֆգանգ Լինգեր (Ավստրիա)՝ 49.770

3. Անդրիս Սիքսեր-Յուրիս Սիքսեր (Լատվիա)՝ 49.910

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում