19:44  ,  12 փետրվարի, 2014

Սոչի-2014. Չմշկավազքում Հոլանդիան նվաճեց ոսկին եւ բրոնզը

Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի չմշկավազքի մրցումներում Հոլանդիան նվաճեց ոսկե եւ բրոնզե մեդալները։ 1000 մետր մրցումներում օլիմպիական չեմպիոն դարձավ Ստեֆան Գրոտհեյսը: Նա գրանցեց 1:08.39 արդյունքը։

Արծաթը բաժին հասավ կանադացի Դենի Մորիսոնին, իսկ բրոնզե մեդալին արժանացավ Միխել Մյուլդերը։ Հոլանդիան նվաճեց երրորդ ոսկին՝ մեդալների հաշվարկում բարձրանալով չորրորդ տեղ։

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Չմշկավազք, տղամարդիկ, 1000 մ

1. Ստեֆան Գրոտհեյս (Հոլանդիա)՝ 1:08.39

2. Դենի Մորիսոն (Կանադա)՝ 1:08.43

3. Միխել Մյուլդեր (Հոլանդիա)՝ 1:08.74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում