12:50  ,  12 փետրվարի, 2014

Սոչի-2014. 2 ոսկե մեդալակիր՝ մեկ մրցաձեւում

Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի լեռնադահուկի կանանց արագընթաց վայրէջքի մրցումներում չեմպիոնները երկուսն են: Շվեյցարիան ներկայացնող Դոմինիկ Գիզին եւ սլովենացի Տինա Մազեն գրանցեցին նույն արդյունքը: Սոչիի Խաղերում սա առաջին դեպքն է, երբ մեկ մրցաձեւում 2 մարզիկներ արժանանում են ոսկե մեդալի:

Լեռնադահուկի արագընթաց վայրէջքը չունեցավ արծաթե մեդալակիր, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ շվեյցարացի Լարա Գուտին:

Սա փետրվարի 12-ի մեդալների 6 հավաքածուներից առաջինն էր: Շվեյցարացիները նվաճեցին երրորդ ոսկե մեդալը:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր, 6-րդ օր
Լեռնադահուկ, արագընթաց վայրէջք, կանայք

1. Դոմինիկ Գիզին (Շվեյցարիա) եւ Տինա Մազե (Սլովենիա) - 1.41,57
3. Լարա Գուտ (Շվեյցարիա)՝+0,10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում