Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի լեռնադահուկի կանանց արագընթաց վայրէջքի մրցումներում չեմպիոնները երկուսն են: Շվեյցարիան ներկայացնող Դոմինիկ Գիզին եւ սլովենացի Տինա Մազեն գրանցեցին նույն արդյունքը: Սոչիի Խաղերում սա առաջին դեպքն է, երբ մեկ մրցաձեւում 2 մարզիկներ արժանանում են ոսկե մեդալի:
Լեռնադահուկի արագընթաց վայրէջքը չունեցավ արծաթե մեդալակիր, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ շվեյցարացի Լարա Գուտին:
Սա փետրվարի 12-ի մեդալների 6 հավաքածուներից առաջինն էր: Շվեյցարացիները նվաճեցին երրորդ ոսկե մեդալը:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր, 6-րդ օր
Լեռնադահուկ, արագընթաց վայրէջք, կանայք
1. Դոմինիկ Գիզին (Շվեյցարիա) եւ Տինա Մազե (Սլովենիա) - 1.41,57
3. Լարա Գուտ (Շվեյցարիա)՝+0,10
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի