00:01  ,  12 փետրվարի, 2014

Սոչի-2014. Մեդալային հաշվարկ՝ չորրորդ օր (ֆոտո)

Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մրցանակային չորրորդ օրվանից հետո մեդալի արժանացել են 21 երկրներ:

Ընդհանուր հաշվարկում առաջին տեղում Նորվեգիան է, որը նվաճել է 11 մեդալ (4 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե): Երկրորդը 4 ոսկե մեդալ նվաճած Կանադան է (4-3-2), իսկ Գերմանիան նույնպես 4 ոսկե մեդալով (4-1-0) եզրափակում են լավագույն եռյակը: Հոլանդացիները նվաճել են 3 ոսկե մեդալ, իսկ ԱՄՆ-ը եւ Շվեյցարիան՝ 2-ական: Ռուսների 7 մեդալներից ընդամենը մեկն է ոսկե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում