18:44  ,  11 փետրվարի, 2014

Սոչի-2014․ Նորվեգուհիներն անգերազանցելի էին սպրինտում

Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի դակուկավազքի կանանց սպրինտի ազատ ոճում ամենաուժեղը նորվեգացի Մայկեն Կասպերսեն Ֆալան էր։ 23-ամյա նորվեգուհին 0,38 վայրկյան գերազանցեց իր հայրենակից Ինգվիլդ Ֆլուգստադ Էստբերգին։

Սլովենիայի ներկայացուցիչ Վեսնա Ֆաբյանն արժանացավ բրոնզե մեդալի։

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Դակուկավազք, սպրինտ, ազատ ոճ, կանայք

1. Մայկեն Կասպերսեն Ֆալա (Նորվեգիա)՝ 2.35,49
2. Ինգվիլդ Ֆլուգստադ Էստբերգ (Նորվեգիա)՝+0,38
3. Վեսնա Ֆաբյան (Սլովենիա)՝ +0,40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս