16:05  ,  11 փետրվարի, 2014

Սոչի-2014. Կանադացի ֆրիսթայլիստին դուրս են բերել պատգարակով (ֆոտո)

Կանադացի ֆրիսթայլիստ Յուկի Ցուբոտան վնասվածք է ստացել Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մրցումների ժամանակ, փոխանցում է Sovsport-ը։

20-ամյա կանադուհին ընկել է սլոուփսթայլի մրցումների ժամանակ։ Նա անհաջող է կատարել հնարքներից մեկը եւ ընկել։ Մարզուհին երկար ժամանակ չէր կարողանում բարձրանալ։ Առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո նրան դուրս են բերել պատգարակի վրա։

Օլիմպիական խաղերի կայքի համաձայն՝ Ցուբոտայի առողջությանը ոչինչ չի սպառնում։

Юки Цубота

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում