23:17  ,  10 փետրվարի, 2014

Սոչիում զուգարանի դուռը ներսից կոտրած ամերիկացի մարզիկը հիմա էլ մնացել է վերելակի մեջ (ֆոտո)

Ամերիկացի բոբսլեյիստ Ջոնի Քուինը օլիմպիական Սոչիում հայտնվել է հերթական անախորժության մեջ: Ամերիկյան ֆուտբոլի նախկին խաղացողը մնացել է վերելակի մեջ, դռները չեն բացվել: Օգնության ոչ ոքի չի եկել, եւ նա սեփական ուժերով է բացել դռները, հաղորդում է Eurosport-ը:

Ավելի վաղ, Քուինը չէր կարողացել ներսից բացել զուգարանի դուռը եւ կոտրել էր այն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում