22:50  ,  9 փետրվարի, 2014

Սոչի-2014. 40-ամյա Ցոգելերի բացառիկ ռեկորդը

Իտալացի Արմին Ցոգելերը, մասնակցելով Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի սահնակային սպորտի մեկտեղանի մրցումներին, դարձավ ռեկորդի հեղինակ:

40-ամյա Ցոգելերն առաջին մարզիկն է, ով 6 անգամ անընդմեջ մասնակցում է ձմեռային Օլիմպիական խաղերին:

Հիշեցնենք, որ Սոչիում իտալացին նվաճեց բրոնզե մեդալ՝ զիջելով օլիմպիական չեմպիոնի տիտղոսը պաշտպանած Ֆելիքս Լոխին եւ ռուս Ալբերտ Դեմչենկոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում