22:30  ,  9 փետրվարի, 2014

Սոչի-2014. Ռուսները չկարողացան կանգնեցնել Լոխին

Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Ֆելիքս Լոխը առաջին ոսկե մեդալը պարգեւեց գերամանացիներին: 2010թ. Վանկուվերի օլիմպիական չեմպիոնը սահնակային սպորտի մեկտեղանի մրցումներում գերազանցեց իր գլխավոր մրցակից, ռուս Ալբերտ Դեմչենկոյին: Իտալացի Արմին Ցոգելերը եզրափակեց եռյակը՝ նվաճելով բրոնզե մեդալ:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Սահնակային սպորտ, տղամարդիկ, մեկտեղանի

1. Ֆելիքս Լոխ (Գերմանիա) - 3.27,526

2. Ալբերտ Դեմչենկո (Ռուսաստան) - 3.28,002 (+0.476)

3. Արմին Ցոգելեր (Իտալիա) - 3.28,797 (+1.271)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում