20:05  ,  9 փետրվարի, 2014

Սոչի-2014. Հերթական ոսկին՝ Սլովակիային

Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բիատլոնի կանանց սպրինտ մրցաձեւի չեմպիոնական տիտղոսը նվաճեց սլովակ Անաստասիա Կուզմինան, ով առաջին ոսկին պարգեւեց իր երկրին:

Արծաթե մեդալի արժանացավ ռուս Օլգա Վուլիխինան, իսկ Ուկրաինան ներկայացնող Վիտա Սեմերենկո զբաղեցրեց երրորդ տեղը:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Բիատլոն, 7.5 կմ սպրինտ, կանայք
 

1. Անաստասիա Կուզմինա (Սլովակիա)՝ 21.06,8 (0 (0+0))
2. Օլգա Վուլիխինա (Ռուսաստան)՝+19,9 (0 (0+0))
3. Վիտա Սեմերենկո (Ուկրաինա)՝+21,7 (0 (0+0))

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում