17:30  ,  9 փետրվարի, 2014

Սոչի-2014. Ռուսների առաջին մեդալը՝ բրոնզի տեսքով

Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում հոլանդացիներին ոսկե մեդալ պարգեւեց չմշկավազորդուհի Իրեն Բյուստը: Կանանց 3000 մետրի մրցումներում հոլանդուհին գրանցեց 4:00.34 արդյունքը:

Արծաթե մեդալակիր դարձավ չեխ Մարտինա Սաբլիկովան, իսկ Օլգա Գրաֆը նվաճեց Ռուսաստանի առաջին մեդալը՝ գրավելով երրորդ տեղը: 

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Չմշկավազք, 3000 մետր, կանայք
 

1. Իրեն Բյուստ (Հոլանդիա)՝ 4:00.34
2. Մարտինա Սաբլիկովա (Չեխիա)՝ +1.60
3. Օլգա Գրաֆ (Ռուսաստան)՝ +3.13

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս