18:07  ,  7 փետրվարի, 2014

Ֆրանց Բեկենբաուերը կժամանի Սոչիի Օլիմպիական խաղերին

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի լեգենդար պաշտպան, Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը ներկա կլինի Սոչիում մեկնարկելիք 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին։

«Սոչիի ճանապարհին եմ։ Սա իմ առաջին ձմեռային Օլիմպիական խաղերն են։ Անհամբեր սպասում եմ մեկնարկին»,- թվիթերյան իր էջում գրել է գերմանացին։

Օլիմպիական խաղերի մեկնարկը կազդարարվի Երեւանի ժամանակով 20։14-ին։ Խաղերը կավարտվեն փետրվարի 23-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում