Ռուսական աստղերն անհամբերությամբ սպասում են Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Շատերը չեն էլ թաքցնում, որ ձմեռային Խաղերը բացման եւ փակման արարողություններն են, գեղասահքի եւ տափօղակով հոկեյի մրցաշարերը: Մյուս մարզաձեւերի նկատմամբ անարդար է, սակայն արհեստականորեն քիչ բան է հնարավոր փոխել: Աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան Սոչիից կմեկնաբանի ամերիկյան հեռուստատեսության համար: Աշխարհի նախկին առաջին ռակետը ներկա է եղել գեղասահքի թիմային մրցաշարին եւ սոցիալական ցանցում նշել է, որ առաջին անգամ է մարզապալատում հետեւում զույգերի ելույթներին:

Համաշխարհային մոդելային բիզնեսի աստղ, Կրիշտիանու Ռոնալդուի ռուսաստանցի ընկերուհի Իրինա Շեյքը ռուսական Առաջին ալիքի շոումեն Անդրեյ Մալախովի ընկերակցությամբ է եղել Սոչիում: Շեյքը մի քանի անգամ կլինի Առաջին ալիքի եթերում՝ տարբեր հաղորդումների հյուր: Հայտնի է, որ Առաջին ալիքի գլխավոր դեմքերը՝ Մալախովը, Ուրգանտը եւ Պոզները առաջիկա 18 օրերին կաշխատեն Սոչիից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի