16:20  ,  7 փետրվարի, 2014

Վլադիմիր Պուտին. Թուրք շինարարները մեծ ավանդ ունեն Սոչի-2014-ի նախապատրաստման գործում

Շնորհակալ ենք թուրք շինարարներին Սոչիում կատարած աշխատանքի համար, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա գնահատել է թուրք շինարարական ընկերությունների ներդրումը Սոչիում կայանալիք 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի նախապատրաստման գործում։

«Բոլոր մեր մասնագետները գոհ էին. թուրք շինարարները շատ պրոֆեսիոնալ են աշխատել եւ մեծ ներդրում ունեցել Խաղերի նախապատրաստման գործում։ Այդ տեսանկյունից սա մեր ընդհանուր Օլիմպիադան է»,- Պուտինի խոսքը մեջբերում է Eurosport-ը։

Փետրվարի 7-ին Սոչիում Պուտինը հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ:

Հիշեցնենք, որ Սոչիի Խաղերի բացման արարողությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։14-ին «Ֆիշտ» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում