16:20 7 փետրվարի, 2014Շնորհակալ ենք թուրք շինարարներին Սոչիում կատարած աշխատանքի համար, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա գնահատել է թուրք շինարարական ընկերությունների ներդրումը Սոչիում կայանալիք 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի նախապատրաստման գործում։
«Բոլոր մեր մասնագետները գոհ էին. թուրք շինարարները շատ պրոֆեսիոնալ են աշխատել եւ մեծ ներդրում ունեցել Խաղերի նախապատրաստման գործում։ Այդ տեսանկյունից սա մեր ընդհանուր Օլիմպիադան է»,- Պուտինի խոսքը մեջբերում է Eurosport-ը։
Փետրվարի 7-ին Սոչիում Պուտինը հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ:
Հիշեցնենք, որ Սոչիի Խաղերի բացման արարողությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։14-ին «Ֆիշտ» ստադիոնում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.