14:59  ,  4 փետրվարի, 2014

Սոչի-2014. Հետաքրքիր փաստեր մասնակիցների մասին

Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Բոստոն» ակումբի պաշտպան եւ Սլովակիայի հավաքականի ավագ Զդենո Խարան 2014թ. Օլիմպիական խաղերի ամենածանր եւ ամենաբարձրահասակ մասնակիցն է, փոխանցում է Itar-Tass-ը։

Նա Խաղերին կմասնակցի երրորդ անգամ։ Խարայի հասակն է 206 սանտիմետր, իսկ քաշը՝ 117 կիլոգրամ։ Ամենացածրահասակ մարզիկներն են ճապոնուհի գեղասահորդ Նարումի Տակահաշին եւ կանադացի Լայմ Ֆիրուսը (146-ական սանտիմետր)։ Օլիմպիական խաղերի ամենաերիտասարդ մասնակիցն է ճապոնացի 15-ամյա սնոուբորդիստ Այումու Խիրանոն։

Հիշեցնենք, որ Սոչի-2014-ի ծրագրում ընդգրկված է 15 մարզաձեւ: Կխաղարկվի մեդալների 98 հավաքածու: Հայտավորված են 80 երկրների մոտ 5500 մարզիկ-մարզուհիներ: Միջոցառումը լուսաբանելու համար հավատարմագրված են 12 հազար լրագրողներ: Կազմկոմիտեի աշխատանքներին կօժանդակեն 25 հազար կամավորականներ, իսկ մրցումների ընթացքին կհետեւեն մոտ երեք միլիարդ հեռուստադիտողներ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում