14:59 4 փետրվարի, 2014Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Բոստոն» ակումբի պաշտպան եւ Սլովակիայի հավաքականի ավագ Զդենո Խարան 2014թ. Օլիմպիական խաղերի ամենածանր եւ ամենաբարձրահասակ մասնակիցն է, փոխանցում է Itar-Tass-ը։
Նա Խաղերին կմասնակցի երրորդ անգամ։ Խարայի հասակն է 206 սանտիմետր, իսկ քաշը՝ 117 կիլոգրամ։ Ամենացածրահասակ մարզիկներն են ճապոնուհի գեղասահորդ Նարումի Տակահաշին եւ կանադացի Լայմ Ֆիրուսը (146-ական սանտիմետր)։ Օլիմպիական խաղերի ամենաերիտասարդ մասնակիցն է ճապոնացի 15-ամյա սնոուբորդիստ Այումու Խիրանոն։
Հիշեցնենք, որ Սոչի-2014-ի ծրագրում ընդգրկված է 15 մարզաձեւ: Կխաղարկվի մեդալների 98 հավաքածու: Հայտավորված են 80 երկրների մոտ 5500 մարզիկ-մարզուհիներ: Միջոցառումը լուսաբանելու համար հավատարմագրված են 12 հազար լրագրողներ: Կազմկոմիտեի աշխատանքներին կօժանդակեն 25 հազար կամավորականներ, իսկ մրցումների ընթացքին կհետեւեն մոտ երեք միլիարդ հեռուստադիտողներ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.