Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Սեբաստիան Կելը երկարաձգել է պայմանագիրը գերմանական ակումբի հետ, հաղորդում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը։
32-ամյա կիսապաշտպանի նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչեւ 2013 թ. ամառը, սակայն պայմանագիրը կարող է երկարաձգվել եւս մեկ տարով։
Հիշեցնենք, որ Սեբաստիան Կելը 2001 թվականից է հանդես գալիս դորտմունդյան ակումբում։
Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 31 հանդիպում եւ դարձել է 3 գոլի հեղինակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում