09:14  +04,  25 հունվարի, 2014

Ռունին որոշել է չհեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին առաջիկա օրերին նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ, փոխանցում է The Telegraph-ը։ 

Անգլիայի հավաքականի 28-ամյա հարձակվողի աշխատավարձը կաճի 50 հազար ֆունտ ստերլինգով՝ կազմելով շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգ։ Նոր պայմանագիրը նախատեսված է 5 տարով։ Անգլիացին «Մանչեսթեր Յունայթեդում» է խաղում 2004-ից։

Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 17 հանդիպման, դարձել է 9 գոլի եւ 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ