18:40  ,  22 հունվարի, 2014

Մարտինո. «Բարսելոնան» չի պատրաստվում փոխել իր ծրագրերը

Կարծում եմ, որ այս խաղը նման կլինի նախորդ հանդիպմանը։ Հարկավոր է ավելի լավ գործել հարձակման գծում, ասել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն։ Արգենտինացի մասնագետը խոսել է ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի՝ «Լեւանտեի» հետ առաջին հանդիպման մասին։

«Միայն այդ դեպքում կկարողանանք գրավել մրցակցի դարպասը։ Երկու ոչ ոքիից հետո ավելի շատ հնարավորություն ունենք հաղթելու, քան կրկին ոչ ոքի խաղալու։ Կրկին դիմելու եմ կազմի ռոտացիայի։

Չենք պատրաստվում փոխել ծրագրերը մեկ սայթաքման պատճառով։ Ինչ վերաբերում է Մեսիին, ապա նա իրեն լավ է զգում»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

«Լեւանտե» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հունվարի 23-ին՝ Երեւանի ժամանակով 01։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում