18:50  ,  18 հունվարի, 2014

Մարկոս Պիզելին տեղափոխվեց «Ակտոբե»

Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին կարիերան կշարունակի Ղազախստան նորընծա չեմպիոն «Ակտոբեում»:

«Սպորտ Էքսպրեսը» գրում է, որ 29-ամյա բրազիլացին պաշտոնապես դարձել է Անթալիայում հավաք անցկացնող ղազախական ակումբի ֆուտբոլիստ: Ավելի վաղ «Ակտոբեն» գնել էր նաեւ Վլադիկավկազի «Ալանիայի» եւ Բելառուսի հավաքականի կիսապաշտպան Ռենան Բրեսանին:

Վերջին շրջանում Մարկոսը չէր ընդգրկվում «Կրասնոդարի» մեկնարկային կազմում: Ընթացիկ մրցաշրջանում նա կրասնոդարցիների կազմում մասնակցել է 8 խաղի եւ դարձել է 2 գոլի հեղինակ: Կիսապաշտպանը 2013-ին «Կուբանից» էր տեղափոխվել «Կրասնոդար»:

Հիշեցնենք, որ այս օրերին «Ակտոբեի» կազմում փորձաշրջան է անցնում նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանը, ում հետ ղազախական ակումբը չի կարողացել փոխհամաձայնության գալ: Ղազախական ակումբում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով