18:50 18 հունվարի, 2014Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին կարիերան կշարունակի Ղազախստան նորընծա չեմպիոն «Ակտոբեում»:
«Սպորտ Էքսպրեսը» գրում է, որ 29-ամյա բրազիլացին պաշտոնապես դարձել է Անթալիայում հավաք անցկացնող ղազախական ակումբի ֆուտբոլիստ: Ավելի վաղ «Ակտոբեն» գնել էր նաեւ Վլադիկավկազի «Ալանիայի» եւ Բելառուսի հավաքականի կիսապաշտպան Ռենան Բրեսանին:
Վերջին շրջանում Մարկոսը չէր ընդգրկվում «Կրասնոդարի» մեկնարկային կազմում: Ընթացիկ մրցաշրջանում նա կրասնոդարցիների կազմում մասնակցել է 8 խաղի եւ դարձել է 2 գոլի հեղինակ: Կիսապաշտպանը 2013-ին «Կուբանից» էր տեղափոխվել «Կրասնոդար»:
Հիշեցնենք, որ այս օրերին «Ակտոբեի» կազմում փորձաշրջան է անցնում նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանը, ում հետ ղազախական ակումբը չի կարողացել փոխհամաձայնության գալ: Ղազախական ակումբում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.