12:45  ,  18 հունվարի, 2014

Լեւոն Հայրապետյանը չի տեղափոխվի «Ակտոբե»

«Ակտոբեում» փորձաշրջան անցնող Հայաստանի հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանը հանդես չի գա Ղազախստանի նորընծա չեմպիոնի կազմում, փոխանցում է Sports.kz-ն։

Ղազախական ակումբի մարզչական շտաբի խոսքով՝ 24-ամյա պաշտպանը փորձառու է, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ անձնական պայմանագրի շուրջ։

Ավելի վաղ ղազախական ակումբը լքել էր Գյումրիի «Շիրակի» նախկին կիսապաշտպան Սերժ Դեբլեն։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի ճակատագրի վերաբերյալ որոշումը պետք է կայացվի մինչեւ հունվարի 21-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English