Ստոկհոլմը չի պայքարի 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերն անցկացնելու իրավունքի համար, հայտարարել է Շվեդիայի մայրաքաղաքի քաղաքապետ Ստեն Նորդինը, հաղորդում է sydsvenskan.se-ն:
«Ես չեմ կարող քաղաքային խորհրդին հանձնարարել Օլիմպիական խաղերը դարձնել գլխավոր առաջնահերթություն: Միշտ հաճելի է «այո» ասել, սակայն տնտեսական բազայի բացակայությունը թույլ չի տալիս դա անել»,- ասել է Նորդինը:
2013թ. նոյեմբերին Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարեց, որ 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերն անցկացնելու ցանկություն ունեն Ստոկհոլմը, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն, Պեկինը, լեհական Կրակովը, Լվովը եւ ղազախական Ալմաթին:
2022թ. օլիմպիական մայրաքաղաքը կընտրվի 2015թ. հուլիսին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի
17:03 , 6 հոկտեմբերի