18:48  ,  28 ապրիլի, 2012

«The Guardian». Արոնյանն իրական մրցակից է Կարլսենին

Անգլիական «The Guardian» պարբերականն անդրադարձել է Լեւոն Արոնյանի մարզավիճակին, ինչպես նաեւ Ցյուրիխում ընթացող Արոնյան - Կրամնիկ մրցապայքարին:

Ապրիլի 28-ին  ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի  2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցնող շախմատիստներ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Կրամնիկն անցկացրեցին մրցաշարի եզրափակիչ հանդիպումը Ցյուրիխում, որն ավարտվեց ոչ ոքի:

Երբ առաջին տուրում Արոնյանը սեւերով հաղթեց, նրա մարտահրավերը 18 տարեկանում աշխարհի առաջին շախմատիստ  դարձած Մագնուս Կարլսենին,  ավելի սարսափազդու դարձավ: Կարլսենը Նորվեգիայում դարձել է բրենդ: Նրա «Magnuschess» ընկերությունը  տարեկան 1.5 միլոն եկամուտ ունի: Արոնյանն էլ Հայաստանում ազգային հերոս է,  ում թիմը 2010-ին  Համաշխարհային Օլիմպիադայի ոսկին նվաճելուց հետո  հայրենիք վերադարձավ նախագահի ինքնաթիռով: Շախմատը Հայաստանում դպրոցական պարտադիր ծրագրի մեջ ներառվեց:

29 տարեկանում Արոնյանը գտնվում է իր լավագույն մարզավիճակում: Նա հաղթել է վերջին երկու մրցաշարերում Կարլսենի հետ խաղից առաջ: Սակայն Կրամնիկը` աշխարհի նախկին չեմպիոնը, ով հաղթել է Գարի Կասպարովին եւ  «London Chess Classic 2011» մրցաշարում, Արոնյանի համար բարդ մրցակից է: Արոնյանն այժմ իր կարիերայի գագաթնակետին է, եւ եթե նա հաղթի այս մրցաշարում,  կկրճատի Կարլսենի հետ վարկանիշային տարբերությունն առնվազն տասով:

Շախմատային հասարակությունն  անընդհատ  քննարկում է Արոնյան – Կարլսեն կայանալիք խաղը: Այս զույգը կհանդիպի հունիսին Մոսկվայում, ինչպես նաեւ 2013-ի մարտին Լոնդոնում, որտեղ կորոշվի աշխարհի չեմպիոնի հաջորդ հավակնորդը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով